Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ։ Նա վախճանվել է մարտի 22-ին, 91 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։ Հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին Սինգապուրի ազգային համալսարանի շակույթի կենտրոնում, ներկա կլինեն նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամները, նախարարները:
Լի Կուան Յուն հայտնի սինգապուրցի քաղաքական գործիչ է, եղել է Սինգապուրի Հանրապետության առաջին վարչապետը և իշխանությունում է գտնվել 31 տարի՝ 1959-1990 թվականներին։ Համարվում է սինգապուրյան «տնտեսական հրաշքի» ստեղծողներից մեկը, որը փոքր հետամնաց պետությունը վերածեց տնտեսապես ծաղկող գերտերության։